Logo

Չեմպիոնների լիգա. 10 տպավորիչ փաստեր երեկվա խաղերից

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 08.12.2016ՍՊՈՐՏ
Karim Benzema double in Champions League - Չեմպիոնների լիգա. 10 տպավորիչ փաստեր երեկվա խաղերից

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի վերջին խաղային օրը ևս լի էր իրադարձություններով: Ներկայացնում ենք 10 հետաքրքիր փաստեր.

«Բորուսիայի» 21 գոլը լավագույն արդյունավետությունն է ՉԼ-ի խմբային փուլերում:

borussia-dortmund

«Լեսթերի» 0-5 հաշվով պարտությունն անգլիական թիմերի ամենախոշոր տարբերությամբ պարտությունն էր ՉԼ-ի և Չեմպիոնների գավաթի պատմության մեջ:

Կարիմ Բենզեման վեցերորդ ֆուտբոլիստն է, որ ՉԼ-ում հատում է 50 գոլի սահմանը:

Մորգան դե Սանկտիսը դարձավ առաջին իտալացին, որ ՉԼ-ում հանդես է եկել 5 տարբեր թիմերում:

«Բայերն» առաջին անգամ իր պարտության մեջ խմբային փուլը եզրափակեց առանց պարտության:

Ջիանլուիջի Բուֆոնը 2008 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ ՉԼ-ի խաղը սկսեց պահեստայինների նստարանին:

Ջիանլուիջի Բուֆոն

«Լեսթերը» 2012/13թ. «Մալագայից» հետո առաջին թիմն է, որ ՉԼ-ում իր առաջին մրցաշրջանն ավարտում է խմբային փուլի առաջին տեղում:

«Ռեալը» կրկնեց իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 34 հանդիպում:

Խամես Ռոդրիգեսն այժմ կատարել է ավելի շատ գոլային փոխանցում, քան «Ռեալի» ցանկացած այլ ֆուտբոլիստ այս մրցաշրջանում:

«Յուվենտուսը» խմբային փուլում 14 միավոր է վաստակում առաջին անգամ 2005/06-ից ի վեր:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա