Logo

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը

22:18 / 18.05.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը, որում «Մանչեսթեր Սիթին» ունի 5, «Ինտերը»՝ 4, «Միլանը»՝ 2 ներկայացուցիչ: Մադրիդի «Ռեալը» ներկայացուցիչ չունի հավաքականում: 

Դարպասապահ․ Էդերսոն («Մանչեսթեր Սիթի»)։

Պաշտպաններ․ Կայ Ուոքեր («Մանչեսթեր Սիթի»), Մանուել Ականջի («Մանչեսթեր Սիթի»), Ֆրանչեսկո Աչերբի («Ինտեր»), Մալիկ Տշաու («Միլան»), Ֆեդերիկո Դիմարկո («Ինտեր»)։

Կիսապաշտպաններ․ Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Հաքան Չալհանօղլու («Ինտեր»), Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»)։

Հարձակվողներ․ Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի»):

Հիշեցնենք, որ եզրափակիչ են դուրս եկել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը»: Եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա