Logo

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

11:18 / 13.04.2023Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայությունների առաջին հանդիպումներից հետո ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին:

Լավագույնի կոչմանը հավակնում են Մադրիդի «Ռեալի» բրազիլացի եզրային հարձակվող Վինիսիուսը, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզը, Միլանի «Ինտերի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին և Իտալիայի չեմպիոն «Միլանի» իսպանացի կիսապաշտպան Բրահիմ Դիասը:

Վինիսիուսը գոլային փոխանցում էր կատարել Լոնդոնի «Չելսիի» դեմ տնային խաղում (2-0), Բաստոնին ասիստ էր գրանցել Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ արտագնա մրցավեճում (2-0), Սթոունզն արդյունավետ փոխանցման հեղինակ էր դարձել Մյունխենի «Բավարիայի» դեմ տնային խաղում (3-0), Դիասը նույնպես մեկ ասիստ էր կատարել իտալական «Նապոլիի» դեմ Միլանում կայացած խաղում (1-0):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա