Logo

Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղային օրվա ամենահետաքրքիր թվերն ու փաստերը

Հեղինակ
Վահե Ոսկանյան
00:00 / 21.02.2019ՍՊՈՐՏ
gimenez sane atletico madrid man city ucl - Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղային օրվա ամենահետաքրքիր թվերն ու փաստերը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:04

-

-

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայացած երկու հանդիպումներում՝ «Ատլետիկո»-«Յուվենտուս» և «Շալկե»-«Մանչեսթեր Սիթի» խաղերում կարելի է առանձնացնել մի շարք հետաքրքիր փաստեր:

  • «Մանչեսթեր Սիթին» արդեն 8-րդ անգամ կարողացավ անպարտելի մնալ գերմանական ակումբի դեմ՝ 7 հաղթանակ, 1 ոչ-ոքի ցուցանիշով: Վերջին անգամ «քաղաքայինները» գերմանական ակումբից՝ «Բավարիայից» պարտություն են կրել 2014-ին, երբ մյունխենցիների գլխավոր մարզիչը Պեպ Գվարդիոլան էր:
  • Լեոնարդո Բոնուչին անցկացրեց իր ակումբային կարիերայի 500-րդ հանդիպումը:

bonucci 960x540 - Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղային օրվա ամենահետաքրքիր թվերն ու փաստերը

  • Նախորդ մրցաշրջանից սկսած Չեմպիոնների լիգայում արտագնա խաղերում ամենաշատ գոլը խփել էր Ռոնալդուն՝ 8 անգամ: Երեկ Սերխիո Ագուերոն «Շալկեի» դարպասը խփած գնդակով հավասարվեց պորտուգալացուն:
  • Նաբիլ Բենտալեբը բոլոր մրցաշարերում միասին վերցրած «Շալկեի» կազմում 14 անգամ իրացրել է 11 մետրանոց, 14 դեպքում էլ՝ անվրեպ:

190220 bentaleb 1440x810 960x540 - Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղային օրվա ամենահետաքրքիր թվերն ու փաստերը

  • Այն թիմերի մեջ, որոնք ՉԼ-ում նվազագույնը 3 անգամ հանդիպել են «Յուվենտուսին», «Ատլետիկոն» միակ ակումբն է, որի դարպասը «Ծեր սինյորան» չի գրավել:
  • Նիկոլաս Օտամենդին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացնելով իր 161-րդ հանդիպումն առաջին անգամ կարմիր քարտ ստացավ:

0 FBL EUR C1 SCHALKE MANCHESTER 960x504 - Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղային օրվա ամենահետաքրքիր թվերն ու փաստերը

  • Դիեգո Գոդինն ու Խոսե Մարիա Խիմենեսն առաջին անգամ իրենց կարիերայում գոլ խփեցին նույն խաղի ժամանակ:
  • «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը ՉԼ-ում արդեն 4 խաղ անընդմեջ սեփական դարպասն անառիկ է պահում:

FBL EUR C1 ATLETICO JUVENTUS 1550693884 960x639 - Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղային օրվա ամենահետաքրքիր թվերն ու փաստերը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա