Logo

Չեմպիոնների լիգայի գոլային հրավառությունը և «Ռեալի» մղձավանջը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 23.02.2017Հայկական ֆուտբոլ
14878025721798 - Չեմպիոնների լիգայի գոլային հրավառությունը և «Ռեալի» մղձավանջը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

VivaroNews.am-ն առանձնացրել է փետրվարի 22-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է քրոնիկոնի տեսքով:

  • Ջամպիերո Վենտուրա. «Պետք է դեմ առ դեմ հանդիպեմ Բալոտելիի հետ, որպեսզի քննարկենք բոլոր հարցերը: Նրա վարքագծում առայժմ նշանակալից փոփոխություններ չեմ նկատել: Նա շատ տաղանդավոր է, բայց… Մարիոն պետք է փոխվի: Շատ ցավալի է, որ նա դուրս է մնում հավաքականից»:
  • Ժորդի Ալբա. «Լուիս Էնրիկեն լավագույն մարզիչն է «Բարսելոնայի» համար: Նրան աջակցում եմ մինչ վերջ: Նա ինձ շատ բան է սովորեցրել՝ կապված խաղային տարբեր բաղադրիչների հետ, որոնք նախկինում անհայտ էին ինձ համար»:
  • ՉԼ 1/8 եզրափակչում կայացել են վերջին 2 զույգերի առաջին հանդիպումները: «Պորտուն» սեփական հարկի տակ 0-2 հաշվով պարտվել է «Յուվենտուսին»: Աչքի են ընկել փոխարինման դուրս եկած երկու ֆուտբոլիստները՝ Մարկո Պյացան և Դանի Ալվեսը:
  • «Սևիլյան» հյուրընկալել էր Անգլիայի չեմպիոն «Լեսթերին»: Անդալուսյան թիմին հաշվի մեջ առավելություն են ապահովել Պաբլո Սարաբիան և Խոակին Կորեան, իսկ Կլաուդիո Ռանիերիի թիմից մեկ գոլով պատասխանել է Ջեյմի Վարդին:

SEVILLE, ENGLAND - FEBRUARY 22: Kasper Schmeichel of Leicester City saves a penalty from Joaquin Correa of Sevilla during the UEFA Champions League Round of 16 first leg match between Sevilla FC and Leicester City at Estadio Ramon Sanchez Pizjuan on February 22, 2017 in Seville, Spain. (Photo by Michael Regan/Getty Images)

  • Իսպանիայի Լա Լիգայի 16-րդ տուրից հետաձգված մրցավեճում «Վալենսիան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով պարտության է մատնել Մադրիդի «Ռեալին»: Սիմոնե Ձաձայի և Ֆաբիան Օրելյանայի գոլերին մադրիդցիներից պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուն:
  • Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի պատասխան մրցավեճում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության է հասել «Սենտ-Էտյենի» նկատմամբ: Միակ և հաղթական գոլը հեղինակել է Հենրիխ Մխիթարյանը: Երեկվա խաղերի արդյունքում հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել նաև «Կրասնոդարը» և «Շալկե-04»-ը:
  • Իկեր Կասիլյաս. «Բուֆոնն ասաց ինձ, որ 27-րդ րոպեին մեր ֆուտբոլիստի հեռացումը հեշտացրեց «Յուվենտուսի» կյանքը: Մենք փորձում էինք լավ արդյունքի հասնել, բայց ամեն ինչ փոխվեց երկու րոպեի ընթացքում: Հակառակ դեպքում մենք կպայքարեինք «Յուվենտուսի» դեմ»:
  • ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կոռուպցիայի մեջ մեղադրվելու և ֆուտբոլային գործունեությունից հեռացվելուց հետո առաջին անգամ այցելել է ֆուտբոլային հանդիպման: Նա ներկա է գտնվել իր հայրենիքում կայացած «Սենտ-Էտյեն»«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա