Logo

«Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի մասնակիցներ ենք». Մխիթարյանի գրառումը (ֆոտո)

11:27 / 15.03.2023ՍՊՈՐՏ
null

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում պորտուգալական «Պորտուի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից և հաջորդ փուլի ուղեգիր նվաճելուց հետո գրառում է կատարել սոցցանցերում:

«Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի մասնակիցներ ենք»,- գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 50-րդ հանդիպումն էր անցկացրել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում: 34-ամյա կիսապաշտպանը դարձավ հետխորհրդային երկրների 15-րդ ֆուտբոլիստը, որը Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում հատում է 50 խաղի շեմը։

Բացի «Ինտերից», Մխիթարյանը գլխավոր եվրագավաթում խաղերի մասնակցել է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», Դորտմունդի «Բորուսիայի» և Դոնեցկի «Շախտյորի» կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա