Logo

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլը

15:36 / 14.04.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլի հեղինակ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Քառորդ եզրափակիչի առաջին խաղում Ռոդրին տպավորիչ հարվածով գրավել էր Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դարպասը՝ սկիզբ դնելով անգլիական ակումբի հաղթանակին (3-0):

Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելայի՝ Լիսաբոնի «Բենֆիկային» խփած գոլը երկրորդն է (2-0), Մադրիդի «Ռեալի» իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոյի՝ Լոնդոնի «Չելսիի» դարպասն ուղարկած գնդակը երրորդն է (2-0), Իտալիայի չեմպիոն «Միլանի» ալժիրցի կիսապաշտպան Իսմայել Բենասերի գոլն Ա Սերիայի առաջատար «Նապոլիի» դեմ մրցավեճում չորրորդն է (1-0):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 18-ին և 19-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա