Logo

Չիկագոյում անպարտելի բռնցքամարտիկ է սպանվել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 05.12.2016ՍՊՈՐՏ
4 252 - Չիկագոյում անպարտելի բռնցքամարտիկ է սպանվել

Չիկագոյում հրազենային վիրավորումից մահացել է բռնցքամարտիկ Էդ Բրաունը, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 20 մենամարտերում հաղթանակ է տարել, որոնցից 16-ը՝ նոկաուտով՝ հայտնում է NBC-ը՝ հղում կատարելով տեղական ոստիկանությանը:

24-ամյա բռնցքամարտիկն իր զարմուհու հետ երեկոյան մարզումից տուն վերադառնալիս է եղել, երբ նրա ճանապարհը կտրել են մեքենայով ու սկսել կրակել:

Նշվում է, որ բռնցքամարտիկը բազմաթիվ հրազենային վիրավորումներ է ստացել, այդ թվում՝ գլխի շրջանում, իսկ գնդակներից մեկը դիպել է նրա զարմուհու ոտքին:

Բրաունին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա