Logo

Չիմաևը նշել է հնարավոր հաջորդ մրցակցին

13:31 / 27.03.2023Խառը մենամարտեր
null

UFC-ի միջին և կիսամիջին քաշային կարգերում ելույթ ունեցող, Շվեդիան ներկայացնող չեչեն անպարտելի մարտիկ Խամզաթ Չիմաևը նշել է հնարավոր հաջորդ մրցակցին:

«Ես չեմ ցանկանում երկար սպասել հաջորդ մենամարտին, բայց զգում եմ, որ UFC-ն ցանկանում է ինձ մրցակից տալ Աբու Դաբիի մրցաշարում (հոկտեմբերի 21): Միգուցե Պերեյրա կամ Էդվարդս, կտեսնենք: Կարծում եմ՝ նրանցից մեկը կլինի, բայց հաստատ չգիտեմ»,- Չիմաևի խոսքը մեջբերում է The MMA Hour-ը:

Բրազիլացի Ալեքս Պերեյրան UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոնն է, իսկ բրիտանացի Լեոն Էդվարդսին է պատկանում կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական գոտին:

Հիշեցնենք, որ 28-ամյա Չիմաևը նախորդ անգամ օկտագոն էր դուրս եկել 2022 թվականի սեպտեմբերին՝ վաղաժամ հաղթելով ամերիկացի մարտիկ Քևին Հոլանդին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա