Logo

Չկայացած տրանսֆերներ, որ կարող էին փոխել պատմության ընթացքը․ Մաս 2-րդ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 30.10.2019ՍՊՈՐՏ
9664305 9664306 g fblbrazilcorinthianssantosneymar jpg 4469972 1000x667 - Չկայացած տրանսֆերներ, որ կարող էին փոխել պատմության ընթացքը․ Մաս 2-րդ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:03

-

-

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տրանսֆերային 10 չկայացած տեղափոխություններ, որոնց իրականանալը կարող էր լիովին փոխել ֆուտբոլի պատմության ընթացքը: Սա շարքի երկրորդ մասն է: Տվյալները՝ GoalNet-ի:

Շարքի առաջին մասին ծանոթացեք այստեղ:

10․ Ռոնալդինյոն կարող էր հայտնվել Անգլիայում

Եթե խոսք է գնում տրանսֆերային տարօրինակ շշուկների և հայտնի ֆուտբոլիստին հրավիրելու չհաջողված փորձերի մասին, ապա «Բլեքբեռնն» այդ առումով միշտ առաջին շարքերում է: Այստեղ տարբեր ժամանակներում կարող էին տեղափոխվել Զինեդին Զիդանը, Դեմիեն Դաֆը, Ռոբերտ Լևանդովսկին և նույնիսկ Ռոնալդինյոն: Անգլիական ակումբը 3 տարի անընդմեջ 20 մլն եվրոյի առաջարկ էր ներկայացրել բրազիլացու տրանսֆերի դիմաց՝ հույս ունենալով, որ «Ոսկե գնդակի» 2005 թվականի դափնեկիրը կտեղափոխվեր Մառախլապատ Ալբիոն: Սակայն արդյունքը մեզ շատ լավ հայտնի է: Ռոնալդինյոն նախընտրեց վերադառնալ հարազատ Բրազիլիա, որտեղ սկսեց ելույթ ունենալ «Միլանում» անցկացրած 3 տարիներից հետո:

wallpaper 1890582 960x720 - Չկայացած տրանսֆերներ, որ կարող էին փոխել պատմության ընթացքը․ Մաս 2-րդ

Ոչ՝ «ոսկե սարերին». Ֆուտբոլիստներ, որոնք մերժել են թոփ ակումբներին (մաս 1)

9․ Բրազիլացի «Կախարդին» սպասում էին Շոտլանդիայում

Ամենահետաքրքիրն այն է, որ Ռոնալդինյոն կարող էր Մառախլապատ Ալբիոնում հայտնվել ոչ միայն կարիերայի վերջնամասում, այլև դեռ սկզբում: Շոտլանդական «Սենտ-Միրենը» ժամանակին փորձել է իր շարքերը համալրել երիտասարդ Ռոնալդինյոյով: Երբ «Գրեմիոն» ՊՍԺ-ի հետ արդեն համաձայնության էր եկել Ռոնիի տրանսֆերի հարցով, ֆուտբոլիստին փարիզյան ակումբից խորհուրդ տվեցին նախ ուժերը փորձել եվրոպական ոչ այդքան բարձրակարգ թիմերից մեկում: Եվ ինչպես հայտարարել է «Սենտ-Միրենի» նախագահ Թոմ Հենդրին, գերտաղանդավոր կիսապաշտպանը դեմ չէր ֆրանսիական գրանդին միանալուց առաջ իր վարպետությունը ցուցադրելու Շոտլանդիայում: Սակայն «Գրեմիոն» իրավաբանական որոշ խնդիրների հանդիպեց այդ տեղափոխությունն իրականացնելու ժամանակ: Արդյունքում, Ռոնալդինյոն միանգամից տեղափոխվեց ՊՍԺ:

e74a4142b5f20af676a30ffc59ef2dd3 - Չկայացած տրանսֆերներ, որ կարող էին փոխել պատմության ընթացքը․ Մաս 2-րդ

8․ Ինիեստայի կարիերան կարող էր լրիվ այլ ընթացք ստանալ

Կա՞ ֆուտբոլիստ, որին կարող էիք ավելի քիչ պատկերացնել Շոտլանդիայում, քան Ռոնալդինյոյին: Ի՞նչ կասեք Անդրես Ինիեստայի մասին: Ձեր մտքին գալի՞ս է նրա անունը, երբ լսում եք «Բարի Ֆերգյուսոնի փոխարինող» եզրույթը: Այդուհանդերձ, երիտասարդ իսպանացին շատ մոտ էր նման ֆուտբոլիստ դառնալուն: Գլխավոր մարզիչ Ալեքս Մակլիշն Ինիեստային 2004 թվականին իսկապես փորձում էր հրավիրել «Ռեյնջերս», որպեսզի նա դառնար Ֆերգյուսոնի փոխարինողը: Անդրեսն այդ ժամանակ ընդամենը 18 տարեկան էր և դեռ շատ հեռու էր «Բարսելոնայի» հիմնական կազմի ֆուտբոլիստ համարվելուց: Այդպիսի տաղանդավոր կիսապաշտպանին, թվում էր, կարիերայի որոշակի փոփոխություններ էին անհրաժեշտ, ու «Ռեյնջերսի» տարբերակն այդ ենթատեքստում բավականին գրավիչ էր: Անձամբ իսպանացին պատրաստ էր միանալու շոտլանդական թիմին: Այնուամենայնիվ, այդ տրանսֆերը կյանքի չկոչվեց: Ինիեստան ժամանակի ընթացքում կարողացավ ամրապնդվել «Բարսայի» առաջին թիմում՝ այնուհետև դառնալով նրա կենդանի լեգենդը:

15242219394965 960x720 - Չկայացած տրանսֆերներ, որ կարող էին փոխել պատմության ընթացքը․ Մաս 2-րդ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա