Logo

ՉԼ. «Բենֆիկա» - «Ինտեր». Հավանական մեկնարկային կազմերը՝ ըստ ՈւԵՖԱ-ի կայքի

21:13 / 10.04.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, կհյուրընկալվի պորտուգալական «Բենֆիկային»:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:

«Բենֆիկա». Օդիսեաս Վլախոդիմոս, Ժիլբերտո Մորաես, Անտոնի Սիլվա, Մորատո, Ալեխանդրո Գրիմալդո, Լուիշ Ֆլորենտինու, Շիկինյու, Ժոաու Մարիու, Ֆրեդրիկ Էուրսնես, Դավիդ Ներես, Գոնսալու Ռամուշ:

«Ինտեր». Անդրե Օնանա, Մատեո Դարմիան, Ֆրանչեսկո Աչերբի, Ալեսանդրո Բաստոնի, Ֆեդերիկո Դիմարկո, Դենզել Դումֆրիս, Նիկոլո Բարելա, Մարցելո Բրոզովիչ, Հենրիխ Մխիթարյան, Լաուտարո Մարտինես, Ռոմելու Լուկակու: 

Հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին Լիսաբոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա