Logo

ՉԼ, ԵԼ և ԿԼ. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստները (տեսանյութ)

19:30 / 10.03.2023ՍՊՈՐՏ
null

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունն ամփոփել է երկրպագուների քվեարկությունը, որի արդյունքում հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստների անունները:

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լիսաբոնի «Բենֆիկայի» պորտուգալացի կիսապաշտպան Ռաֆա Սիլվան: 29-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ էր դարձել «Բրյուգեի» դեմ 1/8 եզրափակիչի առաջին խաղում (5-1):

Մրցանակին հավակնում էին նաև իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելյան («Չելսի»), անգլիացի պաշտպան Ֆիկայո Տոմորին («Միլան») և գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը («Բավարիա»):

Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը բելգիական «Յունիոնի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Բոնիֆեյսն է, որը Գերմանիայում դուբլի հեղինակ էր դարձել «Ունիոն Բեռլինի» դեմ 1/8 եզրափակիչի առաջին խաղում (3-3):

Մրցանակին հավակնում էին նաև իտալական «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշն ու Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Էդմոնդ Տապսոբան:

Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է անգլիական «Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն է, որը դուբլի հեղինակ էր դարձել Կիպրոսի ԱԷԿ-ի դեմ արտագնա խաղում (2-0):

Քվեարկության արդյունքում Անտոնիոն առաջ է անցել հոլանդական «ԱԶ Ալկմարի» շվեդ հարձակվող Եսպեր Կառլսոնից, Բրատիսլավայի «Սլովանի» սլովակ կիսապաշտպան Վլադիմիր Վայսից ու լեհական «Լեխ Պոզնանի» խորվաթ պաշտպան Անտոնիո Միլիչից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա