Logo

ՉԼ, ԵԼ և ԿԼ. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստները (տեսանյութ)

19:32 / 17.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում 22-ամյա ֆուտբոլիստը 5 գնդակ էր ուղարկել գերմանական «Լայպցիգի» դարպասը (7-0):

Մրցանակին հավակնում էին նաև թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն («Ինտեր»), նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը («Նապոլի») և ֆրանսիացի ռմբարկու Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ»):

Եվրոպա լիգայում շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լիսաբոնի «Սպորտինգի» դարպասապահ Անտոնիո Ադանը։

Լոնդոնի «Արսենալի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում իսպանացին 7 սեյվ էր գրանցել և պորտուգալական թիմին օգնել հաղթել հետխաղյա 11-մետրանոցներով (1-1, 11-մ՝ 5-3):

Մրցանակին հավակնում էին նաև թուրք կիսապաշտպան Օրկուն Կեչկոն («Ֆեյենորդ»), բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն («Մանչեսթեր Յունայթեդ») և կոտդիվուարցի կիսապաշտպան Ժան Տիերի Լազարը («Յունիոն»):

Կոնֆերենցիաների լիգայում շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել է բելգիական «Գենտի» նիգերիացի հարձակվող Գիֆտ Էմանուել Օրբանը:

Թուրքական «Բաշակշեհիրի» դեմ խաղում (4-1) 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Օրբանը եվրագավաթների պատմության ամենաարագ հեթ-տրիկն էր ձևակերպել՝ երեք գոլ խփելով չորս րոպեում։

Մրցանակին հավակնում էին նաև անգլիական «Վեսթ Հեմի» վինգեր Ջարեդ Բոուենը, բելգիական «Անդերլեխտի» դարպասապահ Բարտ Վերբրյուգենը և հոլանդական «ԱԶ Ալկմարի» եզրային հարձակվող Յեսպեր Կառլսոնը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա