Logo

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:48 / 29.05.2022ՍՊՈՐՏ
null

Նախօրեին Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում կայացավ Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչը:

«Ռեալը», նվազագույն հաշվով հաղթելով «Լիվերպուլին», իր պատմության մեջ 14-րդ անգամ նվաճեց ՉԼ-ի գավաթը:

Հանդիպումից հետո ՈՒԵՖԱ-ն հայտնել էր շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին: Անվանացանկում ընդգրկվել էր 4 ֆուտբոլիստ:

  • Տիբո Կուրտուա («Ռեալ», դարպասապահ) – կատարել է 9 սեյվ
  • Վինիսիուս («Ռեալ», վինգեր) – հաղթական գոլի հեղինակ, ամենաբարձր արագություն – 32,9 կմ/ժ
  • Իբրահիմա Կոնատե («Լիվերպուլ», պաշտպան) – 3 անգամ կասեցրել է գրոհը, 7 անգամ խլել է գնդակը, փոխանցումներ ճշգրտություն – 90%
  • Կազեմիրո («Ռեալ», կիսապաշտպան) – փոխանցումների ճշգրտություն – 87%, ամենաբարձր արագություն – 28,9 կմ/ժ, անցած տարածություն 10,67 կմ

Երկրպագուների քվեարկության արդյունքներով՝ ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան:

 

 


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա