Logo

ՉԼ. «Պորտու» - «Ինտեր». Հավանական մեկնարկային կազմերը՝ ըստ ՈՒԵՖԱ-ի կայքի

00:39 / 13.03.2023ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, կընդունի պորտուգալական «Պորտուին»:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:

«Պորտու». Դիոգու Կոշտա, Ժոաու Մարիու, Կեպլեր Պեպե, Իվան Մարկանո, Զայդու Սանուսի, Անդրե Ֆրանկու, Մաթուս Ուրիբե, Մարկո Գրուիչ, Գալենո, Պեպե, Մեհդի Տարեմի:

«Ինտեր». Անդրե Օնանա, Միլան Շկրինիար, Ֆրանչեսկո Աչերբի, Ալեսանդրո Բաստոնի, Մատեո Դարմիան, Ֆեդերիկո Դիմարկո, Նիկոլո Բարելա, Հաքան Չալհանօզլու, Հենրիխ Մխիթարյան, Ռոմելու Լուկակու, Լաուտարո Մարտինես:

34-ամյա հայ կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» կազմում մասնակցել է 33 պաշտոնական հանդիպման, դարձել չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: 

Հիշեցնենք, որ առաջին խաղում Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի գոլի շնորհիվ հաղթել էր նվազագույն հաշվով:

«Պորտու» - «Ինտեր» խաղը կկայանա մարտի 14-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա