Logo

ՉԼ. «Ռեալն» ու «Նապոլին» դարձան քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցները (տեսանյութ)

01:54 / 16.03.2023ՍՊՈՐՏ
Ռեալ-Նապոլի

Մադրիդի «Ռեալն» ու իտալական «Նապոլին» դարձան ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցները: «Նապոլին» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց գլխավոր եվրագավաթի քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Մրցաշարի գործող գավաթակիրը 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլին» և հաղթեց 1-0 հաշվով: «Ռեալի» կազմում խաղի միակ գոլը 78-րդ րոպեին խփեց «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման:

Այս հանդիպումը «Ռեալի» համար 300-րդն էր Չեմպիոնների լիգայում: Այդ ցուցանիշով «Արքայական ակումբը» ռեկորդակիր է: Դիմակայության առաջին խաղում Իսպանիայի չեմպիոնը հյուրընկալվելիս հաղթել էր 5-2 հաշվով:

Օրվա մյուս խաղում Ա Սերիայի առաջատար «Նապոլին» տանը երեք անպատասխան գնդակ ուղարկեց Եվրոպա լիգայի գործող գավաթակիր Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը, մեկ գոլ էլ խփեց լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին: «Նապոլին» առաջին խաղում հաղթել էր 2-0 հաշվով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ էին դուրս եկել նաև անգլիական «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», իտալական «Միլանը», «Ինտերը», պորտուգալական «Բենֆիկան» և գերմանական «Բավարիան»: Քառորդ եզրափակիչի և մրցաշարի եզրափակիչ հատվածի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 17-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Ռեալ» (Իսպանիա) - «Լիվերպուլ»՝ 1-0 (Անգլիա) (առաջին խաղը՝ 5-2) (տեսանյութ)

Կարիմ Բենզեմա, 78

«Նապոլի» (Իտալիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 3-0 (Գերմանիա) (առաջին խաղը՝ 2-0) (տեսանյութ)

Վիկտոր Օսիմհեն, 45+2, 53, Պյոտր Զելինսկի, 64 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա