Logo

4 շախմատիստ առաջատարների խմբում է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:01 / 24.06.2022Շախմատ
null

Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 5-րդ տուրից հետո միանգամից 4 շախմատիստ՝ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ամին Տաբատաբաեին և Սամվել Տեր-Սահակյանը 3-ական միավորով գլխավորեցին մրցաշարային աղյուսակը:

Հայկ Մարտիրոսյանն ու Ամին Տաբատաբաեին հաշտություն կնքեցին: Սամվել Տեր-Սահակյանը Մանուել Պետրոսյանի հետ մրցախաղում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Դայ Վան Նգուենի հետ:

Տուրի մյուս հաղթանակը գրանցվեց Ալեքսանդր Դոնչենկոյի օգտին, որի մրցակիցը Մամիկոն Ղարիբյանն էր: Սարին Նիհալն ու Հանս Նիմանը հաշտություն կնքեցին:

Ալեքսանդր Դոնչենկոն, Դայ Վան Նգուենը, Սարին Նիհալն ու Հանս Նիմանը 2,5-ական միավորով հետապնդում են առաջատարներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա