Logo

Մոտ օրերին «Բարսելոնան» կարող է հայտարարել նոր տրանսֆերի մասին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:35 / 19.01.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» պաշտպան Անդրես Կրիստենսենը կարող է փոխել ակումբային գրանցումը:

Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, դանիացին մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը:
Աղբյուրը նշում է, որ կողմերի միջև բանակցությունները մոտ են ավարտին: «Կապտանռնագույնները» մտադիր են 25-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնության հասնել հիմա, որպեսզի ամռանը հեշտությամբ կարողանան պայմանագիր կնքել:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո Կրիստենսենն ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ, հետևաբար, ավելի շատ ակումբներ կսկսեն հետաքրքրվել վերջինիս ծառայություններով:
Ընթացիկ մրցաշրջանում «ազնվականների» կազմում երիտասարդ խաղացողն անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա