Logo

Աղբյուր. Հայտնի են «Բարսելոնայի» և Քրիստենսենի պայմանագրի մանրամասները

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:36 / 03.05.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայում»:

Հիշեցնենք, որ դանիացու՝ լոնդոնյան ակումբի հետ համաձայնագրի ժամկետը կավարտվի 2022 թվականի հունիսի 30-ին, որից հետո նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

AS-ը հայտնել է Քրիստենսենի և կատալոնական ակումբի համաձայնագրի մանրամասները. 26-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կկնքի «կապտանռնագույնների» հետ, իսկ աշխատավարձի չափը կկազմի տարեկան 5 մլն եվրո (առանց հարկերի):

Ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան թիմի կազմում Քրիստենսենն անցկացրել է 33 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա