Logo

Չուպո-Մոտինգը կարող է մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղին

11:04 / 18.04.2023Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» կամերունցի հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ:

Kicker-ի տեղեկություններով, 34-ամյա ֆուտբոլիստը կմասնակցի Մյունխենում կայանալիք խաղին: 

Հիշեցնենք, որ Չուպո-Մոտինգը ծնկի հետ կապված խնդիրների պատճառով բաց է թողել մյունխենյան գրանդի վերջին 3 խաղերը: Ընթացիկ մրցաշրջանում նա «Բավարիայի» կազմում 28 խաղում խփել է 17 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում:

«Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա ապրիլի 19-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Առաջին խաղում Անգլիայի չեմպիոնը հաղթել է 3-0 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա