Logo

Ցիցիպասը պաշտպանեց տիտղոսը Մոնտե Կառլոյի մրցաշարում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:21 / 18.04.2022ՍՊՈՐՏ
null

Ստեֆանոս Ցիցիպասը երկրորդ տարին անընդմեջ հաղթել է Մոնտե Կառլոյում (Մոնակո) անցկացվող ATP-1000 շարքի մրցաշարում:

Եզրափակիչում հույն թենիսիստը 6:3, 7:6 (7:3) առավելության է հասել Իսպանիայի ներկայացուցիչ Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինայի նկատմամբ: Մենախաղը տևել է 1 ժամ 36 րոպե:

ATP վարկանիշային աղյուսակում Ցիցիպասն զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, Դավիդովիչ-Ֆոկինան՝ 46-րդ:

Հավելենք, որ մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում էր 5,415,000 եվրո:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա