Logo

18 տարի՝ հավաքականում. Իտալիայի ընտրանու ավագը պատրաստվում է ավարտել միջազգային կարիերան

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:50 / 26.04.2022ՍՊՈՐՏ
Ջորջիո Կիելինի

«Յուվենտուսի» փորձառու պաշտպան Ջորջիո Կիելինին պատրաստվում է ամռանն ավարտել կարիերան Իտալիայի ազգային հավաքականում՝ հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հեղինակավոր ինսայդերի տեղեկություններով՝ իտալացիների ավագն իր վերջին հանդիպումն ազգային ընտրանու կազմում կանցկացնի Արգենտինայի հավաքականի դեմ հունիսի 1-ին։

Ջորջիոն ազգային հավաքականում ելույթ է ունենում 2004 թվականից, որի կազմում անցկացրել է 114 հանդիպում, դարձել 8 գոլի հեղինակ։

Հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կհանդիպեն ԵՎՐՈ 2020-ի հաղթող Իտալիան և նույն տարվա (2 մրցաշարերն էլ կայացել են 2021 թվականի ամռանը)  Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող Արգենտինան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա