Logo

«Սիթին» «Էթիհադ» ստադիոնի մոտ կանգնեցրել է Ագուերոյի արձանը (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:47 / 13.05.2022ՍՊՈՐՏ
Էթիհադ -Սերխիո Ագուերո

«Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնի մոտ կանգնեցրել է թիմի պատմության լավագույն ռմբարկու Սերխիո Ագուերոյի արձանը՝ տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: Արձանն ստեղծել է քանդակագործ Էնդի Սքոթը:

«Ճիշտն ասած՝ ինձ համար շատ հուզիչ է։ Ես շատ շնորհակալ եմ ակումբին Մանչեսթերում իմ ֆուտբոլային կարիերայի ճանաչման համար։ Դա յուրահատուկ բան է»,- Ագուերոյի խոսքն է մեջբերում «Ման. Սիթիի» մամուլի ծառայությունը:

Ագուերոն «Մանչեսթեր Սիթիին» միացել է 2011 թվականին, որի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 390 հանդիպում՝ դառնալով 260 գոլի հեղինակ: Արգենտինացին մանչեսթերյան ակումբի կազմում նվաճել է 15 տիտղոս: Սերխիոն 2021 թվականին հեռացել է «Սիթիից»՝ համալրելով կատալոնական «Բարսելոնայի» կազմը, իսկ նույն տարվա դեկտեմբերին հարկադրված ավարտել է մարզական կարիերան սրտի խնդրի պատճառով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա