Logo

«Սիթիի» թիրախում «Միլանի» աստղն է. «ռոսոներիներն» սպասում են 100 միլիոնանոց առաջարկի

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:24 / 21.06.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուի ծառայություններով: Լրագրող Նիկոլո Սկիրայի հաղորդմամբ՝ «քաղաքաբնակները» երիտասարդ պորտուգալացուն դիտարկում են որպես Ռահիմ Ստեռլինգին փոխարինող: Անգլիացին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Չելսիում»:

«Ռոսոներիները» մտադիր չեն հրաժեշտ տալ Լեաուին, սակայն կարող են մտափոխվել, եթե լինի 100 միլիոնանոց առաջարկ:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն:

2021/22 մրցաշրջանում Իտալիայի նորընծա չեմպիոնի կազմում Լեաուն անցկացրել է 42 հանդիպում, խփել 14 գոլ ու կատարել 12 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա