Logo

Գվարդիոլա. «Մեր բախտը բերեց, որ չպարտվեցինք»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:36 / 14.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ ոչ-ոքին (0-0) Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում։

«Երկրորդ խաղակեսում մադրիդցիները մեզնից լավ խաղացին, մեր բախտը բերեց, որ չպարտվեցինք: Ի վերջո, մենք կիսաեզրափակչում ենք և դրան արժանի ենք:

Մենք պաշտպանվում էինք ամբողջ ուժով, իսկ Ֆերնանդինյոն հիանալի էր։ Նա մեզ անհավանական թափ տվեց և ամեն ինչ լավ արեց։ Պետք էր հարմարվել։ Մրցակիցն իսկապես շատ լավն էր»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթել էր նվազագույն հաշվով, ուստի դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Անգլիական թիմը կիսաեզրափակիչում կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ:

Սիմեոնեն՝ «Ատլետիկոյի»՝ ՉԼ-ից դուրս մնալու մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա