Logo

City Football Group-ն իտալական ակումբ ձեռք կբերի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:02 / 16.06.2022ՍՊՈՐՏ
City Football Group

City Football Group-ը կգնի իտալական «Պալերմո» ակումբը՝ հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ թիմի բաժնետոմսերի ձեռքբերման բանակցություններն ընթանում են բավական արագ, ուստի գործարքը կարող է կայանալ առաջիկայում։ «Պալերմոյի» նախագահ Դարիո Միրին կարող է մնալ ակումբի բաժնետեր: 

«Պալերմոն» վերջին անգամ Ա Սերիայում խաղացել է 2017 թվականին։ Այժմ թիմը ելույթ է ունենում C Սերիայում:

City Football Group-ին են պատկանում «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա), «Ժիրոնան» (Իսպանիա), «Տրուան» (Ֆրանսիա), «Լոմելը» (Բելգիա), «Նյու Յորք Սիթին» (ԱՄՆ), «Մելբուրն Սիթին» (Ավստրալիա), «Յոկոհամա Մարինոսը» (Ճապոնիա) և «Սիչուանը» (Չինաստան):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա