Logo

ՉԼ. Գերլարված վերջաբանը չխանգարեց «Սիթիին» դուրս գալ կիսաեզրափակիչ, Սիմեոնեն ու տղաները լքում են մրցաշարը (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
01:01 / 14.04.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպում

«Ատլետիկո» 0-0 «Մանչեսթեր Սիթի»(Առաջին հանդիպումը՝ 0-1)

Հեռացում՝ Ֆելիպե՝ 90+2՛ («Ատլետիկո»)

Առաջին խաղում տոնած նվազագույն հաշվով հաղթանակի շնորհիվ «քաղաքայինները» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր են նվաճում, որտեղ կմրցեն Մադրիդի «Ռեալի» հետ։

Կարևոր փաստեր՝

  • «Մանչեսթեր Սիթիի» համար մադրիդյան ակումբի դեմ պատասխան խաղը 100-րդն էր Չեմպիոնների լիգայում(խմբային փուլից մինչև եզրափակիչ): 2011/12 մրցաշրջանում՝ ՉԼ-ում «Սիթիի» նորամուտից հետո, միայն 3 ակումբ է մրցաշարում ավելի շատ խաղ անցկացրել, քան «քաղաքայինները»՝ Մադրիդի «Ռեալը», «Բավարիան» ու «Բարսելոնան»:
  • Պեպ Գվարդիոլան մարզչական կարիերայում 9-րդ անգամ դուրս եկավ եվրագավաթային մրցաշարի կիսաեզրափակիչ՝ սահմանելով ռեկորդ բոլոր մարզիչների շրջանում:
  • «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում անցկացրած վերջին 18 խաղերից միայն 3-ում է պարտվել(13 հաղթանակ, 2 ոչ-ոքի): 
  • «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆի բոլոր 4 խաղերում անառիկ է պահել սեփական դարպասը:
  • Մադրիդի «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչներում անցկացրած նախորդ 13 խաղերից միայն 3-ում է հաղթել(4 ոչ-ոքի, 6 պարտություն): 
  • Մադրիդի «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վերջին 14 խաղերում միայն 2 գնդակ է բաց թողել սեփական խաղադաշտում:

Խաղի լավագույն ֆուտբոլիստը՝

ՋՈՆ ՍԹՈՈՒՆԶ («ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ»)


ՏԵՍԱՆՅՈՒԹ


Տեսանյութը կարող եք դիտել VNews-ի տելեգրամյան ալիքում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա