Logo

«Սիթին» լուրջ կորուստներ ունի «Ռեալի» դեմ խաղից առաջ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
19:51 / 30.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Սիթի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է պաշտպաններ Կայ Ուոքերի և Ջոն Սթոունզի վնասվածքների մասին:

«Ուոքերը վնասվածք է ստացել. տեսնենք՝ կկարողանա՞ շարք վերադառնալ մինչև մրցաշրջանի ավարտը: Նա վերականգնողական կուրս է անցնում: Ինչ վերաբերում է Սթոունզին, ապա նրա մասնակցությունը «Ռեալի» դեմ խաղին մեծ հարցականի տակ է: Ծանր իրավիճակ է ստեղծվել մեզ համար»,- իսպանացի մասնագետի խոսքը փոխանցում է AS-ը:

Ապրիլի 30-ին՝ ժամը 20:30-ին, ԱՊԼ-ի 35-րդ տուրի շրջանակում Գվարդիոլայի սաները հյուրընկալվելու են «Լիդսին»:

Մայիսի 4-ին՝ ժամը 23:00-ին, ՉԼ-ի կիսաեզրափակիչի պատասխան խաղի շրջանակում նրանց մրցակիցն է լինելու «Ռեալը»: Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է Գվարդիոլայի թիմի՝ 4-3 հաշվով հաղթանակով: Պատասխան խաղը կկայանա «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա