Logo

Clubhouse-ն անցնում է Android-ին

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 10.05.2021Լրահոս
clubhouse android - Clubhouse-ն անցնում է Android-ին

IOS-ի ավելի քան մեկ տարվա բացառիկությունից հետո Clubhouse սոցիալական աուդիո հարթակը թողարկում է իր Android ծրագիրը: Այն հասանելի կլինի բետա տարբերակով Google-ի բջջային OS-ում այսօր ԱՄՆ-ում`թույլ տալով օգտատերերին գրանցվել և մասնակցել միայն աուդիո զրուցարաններում:

«Հաջորդ մի քանի շաբաթվա մեր ծրագիրը հետևյալն է՝ հավաքել համայնքից արձագանքներ, շտկել ցանկացած խնդիր, որը մենք տեսնում ենք և աշխատել՝ ավելացնելով մի քանի վերջնական հատկություններ՝ վճարումներ և ակումբների ստեղծում, նախքան դրանց ավելի լայն տարածում գտնելը» – նշվում է ընկերությունը բլոգում:

Ընկերության հաղորդմամբ, Android ծրագիրը տարածվելու է անգլախոս այլ շուկաներում և աշխարհի մնացած երկրներում: ԱՄՆ-ից դուրս գտնվող օգտատերերը կկարողանան գրանցվել Google Play խանութում Clubhouse էջի միջոցով՝ Android ծրագիրն իրենց տարածքում հասանելի լինելու մասին տեղեկանալու նպատակով:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա