Logo

«Կոլորադոն» 21 տարի անց նվաճել է Սթենլիի գավաթը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:04 / 27.06.2022Հոկեյ
Կոլորադո Էվելանշ

Տամպայում կայացել է Հոկեյի Ազգային լիգայի եզրափակիչ սերիայի՝ «Տամպա Բեյ Լայթնինգի» և «Կոլորադո Էվելանշի» միջև 6-րդ՝ վճռորոշ հանդիպումը: Խաղն ավարտվել է «Կոլորադոյի» հաղթանակով՝ 2:1 հաշվով (դիմակայությունում՝ 4:2):


«Կոլորադոյի» կազմում գոլ են խփել Նաթան Մակինոնը և Արտուրի Լեհկոնենը: «Տամպա Բեյի» միակ գոլը խփել է Սթիվեն Սթեմկոսը։

Այսպիսով՝ «Կոլորադո Էվելանշը» նվաճել է Սթենլիի գավաթը: Թիմը վերջին անգամ NHL-ում հաղթել էր 2001 թվականին: 

«Կոլորադոյի» պաշտպան Քեյլ Մակարը ճանաչվել է մրցաշարի փլեյ-օֆֆի ամենաարժեքավոր խաղացող:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա