Logo

Անգլիացի մեկնաբանը գնահատել է Զախարյանի՝ «Չելսի» տեղափոխվելու շանսերը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:35 / 29.08.2022ՍՊՈՐՏ
Արսեն Զախարյան-Ջոն Բրեդլի

Անգլիացի մարզական մեկնաբան Ջոն Բրեդլին խոսել է Մոսկվայի «Դինամոյի» 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին։

«Արսենն այս մրցաշրջանում չի խաղա «Չելսիում»: Ամռանը լոնդոնցիներն արդեն պայմանագիր են կնքել մի քանի երիտասարդների հետ, և, ըստ երևույթին, մոտ ապագայում նրանցից ոչ ոք չի խաղա հիմնական կազմում»,- Բրեդլիի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանի գործակալ Պավել Անդրեևն օգոստոսի 26-ին հաստատել էր, որ Զախարյանը մոտ է անգլիական ակումբ տեղափոխվելուն:

Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ տեղեկացրել էր, որ կողմերը կստորագրեն 6 տարվա պայմանագիր:

Արսեն Զախարյանը «Դինամոյի» սան է։ Նա մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է 52 խաղ, դարձել 13 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո:

Ռոման Բերեզովսկին՝ Զախարյանի մասին. «Թող գնա և մեզ ուրախացնի ուժեղ լիգայում»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա