Logo

Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է՝ որ զույգի հաղթողին կհանդիպի «Արարատ-Արմենիան» որակավորման 2-րդ փուլում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:32 / 15.06.2022Հայկական ֆուտբոլ
Արարատ-Արմենիա-Դինամո Թբիլիսի-Պայդե

Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի ունեցավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի վիճակահանությունը՝ տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում 2-րդ տեղն զբաղեցրած «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում կմրցի «Դինամո Թբիլիսի» (Վրաստան) - «Պայդե» (Էստոնիա) դիմակայության հաղթողի հետ:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները կանցկացվեն հուլիսի 21-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 28-ին:

Հիշեցնենք՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից պայքարը կսկսեն «Արարատն» ու «Ալաշկերտը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա