Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:31 / 15.06.2022Հայկական ֆուտբոլ
Արարատ-Արմենիա-2022

Այսօր՝ ժամը 15:00-ին, Շվեյցարիայի Նյոն քաղաքում տեղի կունենա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի վիճակահանությունը՝ տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Այս փուլից պայքարը կսկսի նաև Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան»: Մեր թիմի հավանական մրցակիցներն են «Դինամո Թբիլիսի» (Վրաստան) - «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողը, բելառուսական ԲԱՏԷ-ն, ղազախական «Կայրաթը», ռումինական «Ունիվերսիտատյան» և իսրայելական Թել-Ավիվի «Մաքաբին»:

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները կանցկացվեն հուլիսի 21-ին, պատասխանները՝ հուլիսի 28-ին:

Հիշեցնենք՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից պայքարը կսկսեն «Արարատն» ու «Ալաշկերտը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա