Logo

Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանության զամբյուղները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:29 / 26.08.2022ՍՊՈՐՏ
null

Կոնֆերենցիաների լիգայում հայտնի են խմբային փուլի բոլոր մասնակիցները և վիճակահանության 4 զամբյուղները, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում Տիրասպոլի «Շերիֆին» պարտված VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկն» (0-0, 0-0, 11մ՝ 2-3) ընգրկվել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանության վերջին՝ 4-րդ զամբյուղում:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Հայաստանի պատմության երկրորդ ակումբն է, որը կխաղա եվրագավաթի խմբային փուլում: Նախորդ մրցաշրջանում նման հաջողության հասել էր Երևանի «Ալաշկերտը»՝ խաղալով Կոնֆերենցիաների լիգայում:

Առաջին զամբյուղ. «Վիլյառեալ» (Իսպանիա), «Բազել» (Շվեյցարիա), «Սլավիա Պրահա» (Չեխիա), «ԱԶ Ալկմար» (Նիդեռլանդներ), «Գենտ» (Բելգիա), «Իստանբուլ Բաշաքշեհիր» (Թուրքիա), «Պարտիզան» (Սերբիա), «Վեսթ Հեմ» (Անգլիա):

Երկրորդ զամբյուղ. «Կլուժ» (Ռումինիա), «Մոլդե» (Նորվեգիա), «Ստյաուա» (Ռումինիա), «Ֆիորենտինա» (Իտալիա), «Քյոլն» (Գերմանիա), «Հապոել Բեր-Շևա» (Իսրայել), «Ապոլոն» (Կիպրոս), «Սլովան» (Սլովակիա):

Երրորդ զամբյուղ. «Նիս» (Ֆրանսիա), «Անդերլեխտ» (Բելգիա), «Ժալգիրիս» (Լիտվա), «Աուստրիա» (Ավստրիա), «Հարթս» (Շոտլանդիա), «Շեմրոք Ռովերս» (Իռլանդիա), «Սիվասպոր» (Թուրքիա), «Վադուց» (Լիխտենշտեյն):

Չորրորդ զամբյուղ. «Դնիպրո-1» (Ուկրաինա), «Լեխ» (Լեհաստան), «Սլովացկո» (Չեխիա), «Սիլկեբորգ» (Դանիա), «Յուրգորդեն» (Շվեդիա), «Փյունիկ» (Հայաստան), «ՌՖՇ» (Լատվիա), «Բալկանի» (Կոսովո):

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 26-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 16:30-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա