Logo

Կոնֆերենցիաների լիգա. Մրցաշրջանի խորհրդանշական թիմը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:20 / 27.05.2022ՍՊՈՐՏ
Կոնֆերենցիաների լիգա 2021/2022

Կոնֆերենցիաների լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է 2021/2022 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը: Հատկանշական է, որ լավագույնների թիմում ավելի շատ ներկայացուցիչ (5) ունի եզրափակիչում պարտված «Ֆեյենորդը», քան մրցաշարի հաղթող «Ռոման» (4):

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2021/2022 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Դարպասապահ՝ Ռուի Պատրիսիու («Ռոմա») 

Պաշտպաններ՝ Լյուտսարել Գերտրյոյդա («Ֆեյենորդ»), Քրիս Սմոլինգ («Ռոմա»), Գերնոտ Տրաուներ («Ֆեյենորդ»), Տայրել Մալասիա («Ֆեյենորդ») 

Կիսապաշտպաններ՝ Լորենցո Պելեգրինի («Ռոմա»), Դմիտրի Պայետ («Մարսել»), Կիրնան Դյուսբերի-Հոլ («Լեսթեր»), Լուիս Սինիստերա («Ֆեյենորդ») 

Հարձակվողներ՝ Սիրիլ Դեսերս («Ֆեյենորդ»), Տեմի Աբրահամ («Ռոմա») 

Հիշեցնենք՝ Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության եզրափակիչում «Ռոման» Նիկոլո Ձանիոլոյի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է «Ֆեյենորդին»:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա