Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ» - «Սլովան». Մեկնարկային կազմեր

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:17 / 15.09.2022Հայկական ֆուտբոլ
null

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» հետ։ Հայտնի են մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:45-ին։

«Փյունիկ». Դավիդ Յուրչենկո, Սերգեյ Վակուլենկո, Ալեքսանդր Գոնսալես, Անտոն Բրատկով, Ալեքսանդր Միլյկովիչ, Եվգենի Կոչուկ, Արտակ Դաշյան, Ալեքսանդր Կարապետյան, Յուսուֆ Օտուբանջո, Հովհաննես Հարությունյան, Միխայիլ Կովալենկո։

«Սլովան». Ադրիան Չովան, Վերնոն Դե Մարկո, Միենտի Աբենա, Գուրամ Կաշիա, Ժարոմիլ Զմրալ, Ուչե Ագբո, Յուրայ Կուկա, Լուկաշ Պուչեկ, Գիորգի Չակվետաձե, Իվան Սապոնյիչ, Տիգրան Բարսեղյան։

Հանդիպմանը կարող եք հետևել «Վիվառո Արենայի» ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին տուրում «Փյունիկը» Շվեյցարիայում 1-3 հաշվով պարտվել էր «Բազելին», իսկ «Սլովանը», որի կազմում է Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, 0-0 հաշվով էր ավարտել Լիտվայի չեմպիոն Վիլնյուսի «Ժալգիրիսի» դեմ հանդիպումը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա