Logo

Կոնֆերենցիաների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:04 / 15.04.2022ՍՊՈՐՏ
null

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում տեղի են ունեցել 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպումները: Մրցաշարի մամուլի ծառայությունը ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:

Շաբաթվա լավագույնի կոչմանը հավակնում են «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը, որը գոլի հեղինակ է դարձել ՊՍՎ-ի դեմ խաղում (2:1), «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն, որը հեթ-տրիկ է հեղինակել նորվեգական «Բոդյո-Գլիմտի» դեմ խաղում (4:0), «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն, որը խփել է խաղի միակ գոլը հունական ՊԱՕԿ-ի դեմ մրցավեճում, ինչպես նաև «Ֆեյենորդի» հարձակվող Սիրիլ Դեսերսը, որը դուբլի հեղինակ է դարձել չեխական «Սլավիայի» դեմ խաղում (3:1):

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչում «Լեսթերը» կհանդիպի «Ռոմային», իսկ «Ֆեյենորդը» կխաղա «Մարսելի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա