Logo

Կոնտեի շրջապատը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:29 / 27.04.2022ՍՊՈՐՏ
null

Անտոնիո Կոնտեի շրջապատը հերքել է, որ իտալացի մասնագետը կարող է գլխավորել ՊՍԺ-ն։ La Gazzetta dello Sport-ը, հղում կատարելով մարզչի շրջապատին, գրում է, որ ֆրանսիական ակումբն ու ներկայում «Տոտենհեմը» գլխավորող իտալացին բանակցություններ չեն վարել։

Մեկնաբանելով այն տեղեկությունները, ըստ որի՝ Կոնտեն կարող է գլխավորել ՊՍԺ-ն՝ 52-ամյա մասնագետի մտերիմ անձանցից մեկն ասել է. «Աբսուրդային մակարդակի կեղծ տեղեկություն է»։

Ավելի վաղ անգլիական մամուլը հաղորդել էր, որ Կոնտեն ցանկանում է գլխավորել փարիզյան ակումբն ու անգամ իր ծառայություններն է առաջարկել գործակալի միջնորդությամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա