Logo

Դիեգո Կոստան վերադառնում է Անգլիա

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:28 / 05.09.2022ՍՊՈՐՏ
Դիեգո Կոստա

33-ամյա հարձակվող Դիեգո Կոստան, որն ազատ գործակալի կարգավիճակ ունի, մոտ է Անգլիա վերադառնալուն:

The Athletic-ի տեղեկություններով, անգլիական «Վուլվերհեմփթոնը» պատրաստ է ձեռք բերել Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին, քանի որ թիմի նորեկ, ավստրիացի հարձակվող Սաշա Կալաջիչը վնասվածք է ստացել:

Կոստան մինչև շաբաթվա ավարտ բուժզննում կանցնի և պայմանագիր կստորագրի «Վուլվերհեմփթոնի» հետ:

Հիշեցնենք, որ Դիեգո Կոստան 2017-2018 թվականներին պաշտպանել էր Լոնդոնի «Չելսիի» գույները: Նրա նախորդ ակումբը բրազիլական «Աթլետիկո Մինեյրոն» էր, որի հետ պայմանագրի ժամկետը սպառվել էր հունվարին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա