Logo

Կուրտուայի հայտարարությունը, որը դուր չի գա «Ռեալի» երկրպագուներին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:23 / 03.04.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Լա լիգայի 30-րդ տուրում «Սելտայի» նկատմամբ տոնած հաղթանակը (2-1):

«Շատ կարևոր հաղթանակ էր։ «Սելտայի» հետ միշտ դժվար է նրա դաշտում խաղալը։ Իմ մասնակցած բոլոր հանդիպումները դժվար են եղել։ Չգիտեմ՝ արդյոք արժանի էինք հաղթանակի, քանի որ առաջին խաղակեսում ստիպված էի մի քանի լավ սեյվ կատարել։

«Սելտան» լավ հանդիպում անցկացրեց, ակտիվ էր գործում։ Առաջին խաղակեսում մենք լավ չէինք պրեսինգի դիմում։ Նրանք խաղում էին կենտրոնով ու տիրում նախաձեռնությանը, բայց արդյունքում մենք հաղթեցինք։ Շատ կարևոր 3 միավոր էր։ Առջևում Չեմպիոնների լիգան է, պետք է առաջ շարժվել»,- Կուրտուայի խոսքն է հաղորդում «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը։

Մադրիդի «Ռեալը» 30 տուրերից հետո վաստակած 69 միավորով գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։ «Սելտան» (36) 11-րդն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա