Logo

«Ասթոն Վիլան» գնեց Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:30 / 12.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Ասթոն Վիլան» գնել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ամբողջական տրանսֆերային իրավունքը՝ հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

Բիրմինգհեմյան ակումբը 20 մլն եվրո է վճարել գործարքի կայացման համար: Կողմերի միջև կնքված համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականը:

Հատկանշական է, որ «Բարսելոնային» է փոխանցվելու Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքի հաջորդ վաճառքից ստացված գումարի 50%-ը:

Հիշեցնենք, որ Ֆիլիպեն անգլիական թիմ էր տեղափոխվել վարձակալական հիմունքներով հունվարին: 

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա