Logo

Սալահը, Դեպայը և Մյուլերն արձագանքել են սոցցանցում Կոուտինյոյի գրառմանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:51 / 17.01.2022ՍՊՈՐՏ
Ֆիլիպե Կոուտինյո

Անգլիական «Ասթոն Վիլա» ակումբում վարձակալությամբ հանդես եկող «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն բիրմինգեմյան թիմի կազմում հաջող նորամուտից հետո հրապարակում է կատարել Ինստագրամում, որին, ի թիվս այլ օգտատերերի, արձագանքել են նաև հայտնի ֆուտբոլիստներ։

«Շնորհակալություն ջերմ ընդունելության համար։ Այս երեկո հրաշալի մթնոլորտ էր «Վիլա Պարկ» մարզադաշտում»,- գրել է բրազիլացին, որը Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (2:2) դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։

Կոուտինյոյի գրառմանն արձագանքել են հայտնի շատ խաղացողներ։ Մասնավորապես, «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը գրել է. «Հրաշալի է», իսկ Մոհամեդ Սալահը և Մեմֆիս Դեպայն արձագանքել են էմոջիներով։

Filipe Kutinyo

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա