Logo

Կոուտինյոն հանդիպել է «Բարսելոնայի» ներկայացուցիչներին՝ քննարկելու իր ապագան

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:00 / 17.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որը վարձավճարով ելույթ է ունենում «Ասթոն Վիլայի» կազմում, հանդիպել է իսպանական ակումբի ներկայացուցիչներին՝ քննարկելու իր ապագան՝ հաղորդում է Mirror-ը։

Բրազիլացի ֆուտբոլիստի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Կատալոնական ակումբում ցանկանում են իմանալ՝ արդյոք «Ասթոն Վիլան» ծրագրու՞մ է գնել Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը և որքան է պատրաստ վճարել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ասթոն Վիլան» ցանկանում է սպասել մինչև մայիս՝ վերջնական որոշում կայացնելու համար։ «Ասթոն Վիլան» Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը կարող է գնել 40 մլն եվրոյի դիմաց։

29-ամյա Կոուտինյոն «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիվերպուլից» 2018 թվականի հունվարին 135 մլն եվրոյի դիմաց։ Իսպանական ակումբում անցկացրած 106 խաղում նա խփել է 25 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։ Կատալոնական ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա