Logo

Աղբյուր. Կոուտինյոն կտեղափոխվի անգլիական մեկ այլ ակումբ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:53 / 01.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որը ներկայումս վարձավճարով ելույթ է ունենում «Ասթոն Վիլայում», պատրաստվում է տեղափոխվել «Նյուքասլ»՝ հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին «Նյուքասլի» ղեկավարությունն ակտիվորեն վերահսկում է բրազիլացու շուրջ ստեղծված իրավիճակը:

«Նյուքասլը» կառաջարկի ոչ միայն լավ ֆինանսական պայմաններ, այլ նաև 1 միլիոն եվրո բոնուս:

«Ասթոն Վիլան» կսպասի մինչև մայիս՝ Կոուտինյոյի ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար։

29-ամյա բրազիլացին ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման, դարձել 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա