Logo

Covid զանգ՝ ազդարարելու համավարակի ավարտը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 31.03.2021Արվեստանոց
33333 - Covid զանգ՝ ազդարարելու համավարակի ավարտը

Թըրների մրցանակի դափնեկիր, բրիտանացի նկարիչ Գրեյսոն Փերին որոշել է պատրաստել Covid զանգ՝ նշելու համաճարակի ավարտը: Փերին նախատեսում է, որ այս զանգի հարվածը կազդարարի կորոնավիրուսի ճգնաժամի ավարտը 2021 թվականի վերջին:

Ամբողջ աշխարհում զանգերը միշտ հատուկ վերաբերմունք են ունեցել. Նրանց անվանումներ են տալիս, հիշարժան գրություններ թողնում. Զանգերը հաճախ կապված են պատմական իրադարձությունների հետ, և դրանց տեղադրումն ուղեկցվում է օրհնություններով և հատուկ արարողակարգերով:

4 9 7 - Covid զանգ՝ ազդարարելու համավարակի ավարտը

Whitechapel Bell foundry

Մեծ Բրիտանիայի զանգակատան ամենահին ձուլարաններից մեկը՝ Whitechapel Bell-ը հիմնադրվել է 1570 թվականին՝ ավելի քան 450 տարի առաջ Լոնդոնում:

Ամերիկյան անկախության խորհրդանիշերից է նաև հայտնի Liberty Bell-ը, Big Ben-ը,  St Paul’s Cathedral-ը, Canterbury Cathedral-ը, Westminster Abbey-ն ու շատ այլ զանգեր՝  նվիրված կարևոր իրադարձություններին և ամսաթվերին:

3 10 - Covid զանգ՝ ազդարարելու համավարակի ավարտը
Bell of Hope

Լոնդոնի ամենահին ձուլարանի ճակատագիրը ցավոք անհայտ է. 2017-ին այն մի քանի անգամ վերավաճառվեց: Վերջին գնորդը նախատեսում է քանդել խորքում գտնվող շենքերը՝ իրենց տեղում կանգնեցնելով հյուրանոց՝ 103 սենյակներով, սրճարաններով, ստեղծագործական ստուդիաներով, ինչպես նաև տանիքի լողավազանով՝ պահպանելով միայն II աստիճանի կարգավիճակ ունեցող ճակատային շենքը:

Այսպիսով, Գրեյսոն Փերիի մտահղացմամբ «Covid զանգը» կձուլվի Անգլիայի արևմուտքում՝ Գլյուսթտերշիրի Պանգոլին ձուլարանում: Նախատեսվում է 40 դյույմ տրամագծով և մոտ մեկ տոննա քաշով զանգ:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա