Logo

Էրիկսենը դարձյալ Դանիայի հավաքականի հայտացուցակում է

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:34 / 15.03.2022ՍՊՈՐՏ
Քրիստիան Էրիկսեն-Դանիա

Քրիստիան Էրիկսենը շուրջ 8-ամսյա ընդմիջումից հետո կրկին ընդգրկվել է Դանիայի ազգային հավաքականում։

Այսօր Դանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Կասպեր Յուլմանը հրապարակել է Նիդեռլանդների և Սերբիայի հավաքականների հետ առաջիկա ստուգողական խաղերին հրավիրված ֆուտբոլիստների անունները։ Հրավիրված 23 խաղացողների թվում է Քրիստիան Էրիկսենը՝ տեղեկացնում է Դանիայի ֆուտբոլային միությունը։

30-ամյա Էրիկսենն առաջին անգամ է հավաքական հրավիրվել անցյալ տարվա հունիսի 12-ից հետո։ Այդ օրը նա սրտի սուր կաթված էր տարել Ֆինլանդիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության խաղում։ Հետագայում Էրիկսենին սրտի աշխատանքը խթանող սարք են տեղադրել։ Այս տարվա հունվարի 31-ին նա պայմանագիր է կնքել Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Բրենթֆորդ» ակումբում։

Մարտի 26-ին դանիացիներն Ամստերդամում մրցելու են Նիդեռլանդների թիմի հետ, իսկ 29-ին սեփական դաշտում ընդունելու են սերբերին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա