Logo

Հայտնի է՝ ինչու է խափանվել Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:39 / 23.01.2022ՍՊՈՐՏ
null

2021 թվականի ամռանը Կրիշտիանու Ռոնալդուն մոտ էր «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը, սակայն վերջին պահին ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը»: 

Ինչպես հաղորդում է The Athletic-ը, պորտուգալացին վստահ չի եղել, որ «քաղաքաբնակներն» իր համար տեղ կերաշխավորեն թիմի մեկնարկային կազմում: 
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը նույնպես կասկածներ է ունեցել տրանսֆերի հարցում, քանի որ գործարքի կայացման դեպքում ստիպված էր լինելու վաճառել Մահրեզ-Բերնարդու Սիլվա-Ստերլինգ եռյակից մեկին: 

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրը «Յուվենթուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 15 մլն եվրոյի դիմաց: Ռոնալդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա