Logo

Ջորջինայի հուզառատ գրառումը Ռոնալդուի՝ ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակին արժանանալու առթիվ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:20 / 19.01.2022ՍՊՈՐՏ
null

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կրիշտիանու Ռոնալդուն  FIFA The Best մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է հատուկ մրցանակի:

«Մանչեսթեր Յունայթեդի» աստղային հարձակվողը մրցանակ է ստացել ազգային հավաքականի կազմում խփած ռեկորդային քանակով գոլերի համար(115)։

Այս նվաճման կապակցությամբ ֆուտբոլիստին շնորհավորել է նրա սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը։

«ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակ՝ պատմության լավագույն ռմբարկու։ Թող Աստված շարունակի օրհնել քեզ։

Դու եզակի ես։ Շնորհակալություն մեզ այդքան ուրախություն պարգևելու, հաստատակամություն և վճռականություն սովորեցնելու համար: Մենք սիրում ենք քեզ, հայրիկ»,- գրել է Ռոդրիգեսն Instagram-ի իր էջում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա