Logo

Ռոնալդուն հունից դուրս է եկել փոխարինվելուց հետո. Ռանգնիկը մեկնաբանել է դրվագը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:49 / 20.01.2022ՍՊՈՐՏ
Rangnik-Ronaldo

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Պրեմիեր լիգայի 17-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթել է «Բրենթֆորդին»։

71-րդ րոպեին մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինել է՝ խաղադաշտ դուրս բերելով պաշտպան Հարի Մագուայրին։

Պորտուգալացին իր դժգոհությունն է արտահայտել՝ վերարկուն նետելով գետնին։ Մի քանի վայրկյան հետո նա վերցրել է վերարկուն և հագել:

Ինչպես հայտնում է BBC Sport-ը, Ռոնալդուն ինչ-որ բան է ասել պահեստայինների նստարանին նստելուց հետո:
Հետո թիմի մարզիչ Ռալֆ Ռանգնիկը զրուցել է Կրիշտիանուի հետ։

«Նորմալ է, որ հարձակվողը ցանկանում է գոլ խփել: Բայց նա խաղաց փոքր վնասվածքից հետո, և կարևոր էր հիշել, որ մեզ ևս մեկ խաղ է սպասվում։

Դրանից բացի, «Ասթոն Վիլայի» հետ խաղում տեղի ունեցածից հետո (2:2) այս անգամ մենք պետք է պահպանեինք հաշվի մեջ ունեցած առավելությունը. կարևոր էր վերադառնալ հինգ պաշտպանով խաղին»,- Ռանգնիկի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա