Logo

Ռոնալդուն կմասնակցի «Արսենալի» դեմ խաղին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:51 / 22.04.2022ՍՊՈՐՏ
Ronaldu

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանա մասնակցել Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի հանդիպմանը, որում մանկունիանցիները կհանդիպեն «Արսենալին»՝ հայտնել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը նախախաղային ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պորտուգալացի ֆուտբոլիստը հինգշաբթի ժամանել է Քարինգթոնում գտնվող մանչեսթերյան ակումբի մարզաբազա և մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզմանը։

Ավելի վաղ Ռոնալդուն հայտարարել էր նորածին որդու մահվան մասին։ Ողբերգության պատճառով պորտուգալացի հարձակվողը բաց է թողել Անգլիայի Պրեմիեր լիգայի  30-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ հանդիպումը, որն ավարտվել է մերսիսայդցիների հաղթանակով՝ 4:0 հաշվով։

Հանդիպման ժամանակ «Լիվերպուլի» երկրպագուները ծափահարություններով աջակցել էին պորտուգալացի ֆուտբոլիստին։ Ակցիային միացել էր նաև մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Ռոնալդուն էլ գրառում էր կատարել սոցցաանցերի իր էջերում՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար:

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա վաղը, մեկնարկը՝ 15:30-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա